01/15/2025

Զարուհի Տոնապետյան, հեռացիր Քաջարանից, եւ ես կմոռանամ քո վատ արարքները

Զարուհի Տոնապետյան, հեռացիր Քաջարանից, եւ ես կմոռանամ քո վատ արարքները

Զարուհի Տոնապետյան, ես այն աղջիկն եմ, ում դու հնարավորություն չտվեցիր, որպեսզի գիտելիքներիս ու կարողություններիս չափով նպաստեմ իմ քաղաքի զարգացմանը:

Եվ նման շատ օրինակներ կան, երբ դու խոչընդոտել ու խոչընդոտում ես իմ քաղաքի զարգացմանը:

Իսկ հիմա, որպես Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ Ռոբերտի դուստր, որպես սյունեցի, որպես քաջարանցի հպարտ ու «դուխով» պահանջում եմ քո հրաժարականը. շտապ, անհապաղ:

Գուցե դու կիրթ ու գրագետ աղջիկ ես (չեմ կարող դա հաստատել), գուցե դու, ինչպես ասում են, գողական կլանի առաջին ու կին հրահրիչն ես (դա նույնպես չեմ կարող հաստատել), բայց դու (ամեն դեպքում) կին ես, հայ կին… Եթե գոնե մի քիչ արժանապատվություն ունես, ապա հասկացիր ու գիտակցիր, որ բազմաթիվ քաջարանցիներ, սյունեցիներ քեզանից հիասթափված են լիովին: 

Իմ շատ հարազատների ու համաքաղաքացիների անունից կոչ եմ անում՝ անհապաղ հեռանալ քաղաքիցս: 

Ես այդ քայլդ կողջունեմ ու բարձր կգնահատեմ, նույնիսկ կմոռանամ քո վատ եւ մերժելի արարքները:

Արուս Պապյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: