01/22/2025

Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրությունները չեն կեղծվելու, արհեստական մենաշնորհներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրությունները չեն կեղծվելու, արհեստական մենաշնորհներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում նոր ձեւավորվելիք կառավարության առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ձեւավորել ազգային համերաշխության մթնոլորտ: Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նոր կառավարության խնդիրն է լինելու նաեւ Հայաստանում օրենքի եւ իրավունքի վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու եւ վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու եւ վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր ուզած բիզնեսով եւ վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վերջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ Հայաստանում հաստատվելու է օրենքի եւ իրավունքի գերակայություն: «Որեւէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Եվ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ այս ամենը իրականացվելու է առանց վենդետաների: Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջը այլեւս փակված է Հայաստանում»,- ընդգծեց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: