01/22/2025

Պուտինը Փաշինյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Պուտինը Փաշինյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր Է ուղարկել Փաշինյանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում:

ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը նույնպես Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: