01/22/2025

Վահեին Քաջարանի կոմբինատի տնօրեն կարգելու խոսակցությունը սովորական ծիծաղախոսություն է

Վահեին Քաջարանի կոմբինատի տնօրեն կարգելու խոսակցությունը սովորական ծիծաղախոսություն է

Վերջին օրերին Վահե Հակոբյանն ու իր սազանդարները մի քարոզ են ձեռնարկել, իբր՝ ա) Վահեն ինքը կամավոր է թողնում մարզպետի պաշտոնը, բ) ինքը վերադառնում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ընկերություն՝ փոխարինելու գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին:

Անշուշտ, եւ՛ Վահեն, եւ՛ նրա սպասավորները երազելու մեջ ազատ են…

Սակայն Սյունիքում այդ խոսակցությունները գնահատում են իբրեւ ծիծաղախոսություն:

Եվ դա ճիշտ է, որովհետեւ…

Նախ՝ Վահեն ոչ թե կամավոր է հեռանում, այլ Սյունիքն է նրան դուրս քշում:

Երկրորդ՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու նրա հավակնությունը ոչ միայն անհիմն է, այլեւ՝ անլուրջ:

Ճիշտ է, Մհեր Պոլոսկովը նույնպես պետք է հեռանա Սյունիքից, ինչի համար բազում պատճառներ կան:  

Բայց Մհեր Պոլոսկովին ոչ մի դեպքում չի կարող փոխարինել Վահե Հակոբյանը:

Մենք հորդոր ենք հղում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության սեփականատեր խմբին՝ ոչ մի դեպքում չդիմել հակասյունիքյան այդ քայլին:

Մենք թույլ չենք տա, որ սրբազան այս հողը պղծած անձնավորությունը շարունակի մնալ Սյունիքում, այն էլ՝ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնում:

Եթե նույնիսկ սեփականատերերն անտես անեն մեր հորդորն ու տեր կանգնեն Վահեին՝ իր երազանքի ճանապարհին, ապա, միեւնույն է, այդ գաղափարը չի կարող կյանքի կոչվել:

Պնդում ենք դեռեւս ամիսներ առաջ կատարած մեր հիմնավոր եզրակացությունը՝ Վահե Հակոբյանի տեղը Սյունիքի նորագույն պատմության աղբանոցում է: Եվ ուրիշ ոչ մի տեղ…

«Սյունյաց Երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: