02/02/2025

ՀՀ նախագահը շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին

ՀՀ նախագահը շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի եւ պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:

Հանրապետության Նախագահն այնուհետեւ այցելել է զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց եւ շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: