01/22/2025

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ հանգուցալուծմամբ. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է ձեւավորումից հետո աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ եւ շարունակել գործընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, ամերիկյան կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ ընթացքով եւ հանգուցալուծմամբ: «Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը եւ կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում եւ որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»,-ասաց Միլսը՝ հավելելով, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում դեսպանությունը կաշխատի նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանը , ավելի ազատ տնտեսության ձեւավորմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհավորական խոսք հղեց նաեւ մայիսի 9-ի հետ կապված: «Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում՝ ժողովրդավարությանն ուղղված գործունեությամբ: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այն ժամանակ Խորհրդային հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանն այս պայքարում»,-հավելեց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: