01/22/2025

Նիկոլ Փաշինյանը ցուցարար էր, իսկ հիմա Հայաստանի վարչապետն է. New York Times-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

Նիկոլ Փաշինյանը ցուցարար էր, իսկ հիմա Հայաստանի վարչապետն է. New York Times-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանն անդրադարձել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետեւ պարբերականը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Երեւանի Հանրապետության հրապարակում իր աջակիցների հետ հանդիպմանը. «Ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ: Ձեր հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը»:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը իր շարժումը սկսել է մարտի 31-ին՝ Հայաստանի տարածքով քայլարշավ իրականացնելով, որի սկզբում ոչ ոք այդ ամենին լուրջ չէր վերաբերվում: «Սակայն ընդամենը երեք շաբաթ հետո նախկին լրագրող եւ ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքացիական անհնազանդության լայնածավալ գործողություններ իրականացնել, ինչը փոխեց երկրի քաղաքական լանդշաֆտը»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հատկանշական է համարում նաեւ այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմավարական նշանակություն է տալիս:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: