01/15/2025

Գորիս, 9 մայիսի 2018թ.

Գորիս, 9 մայիսի 2018թ.

Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Մայիսի 9-­ին, Գորիսի՝ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը բազմամարդ էր: Տոնական միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, հյուրեր, զինվորականներ, ազատամարտիկներ, վետերաններ: Գորիսում մայիսի 9-ը նշվեց մեծ շուքով:

 

www.goriscity.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: