01/22/2025

Նիկոլ Փաշինյանը կառավարություն կձեւավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում

Նիկոլ Փաշինյանը կառավարություն կձեւավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարությունը կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ քննարկումների արդյունքում: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես պայմանավորվել ենք,  խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսվեն քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարությունը: Ես ուզում եմ շեշտել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիրն ունի եւ ունեցել է կառավարության իր վարկածը, սակայն քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, ահա այս պատճառով մենք կսկսենք խորհրդակցություններ խորհրդարանական ուժերի հետ եւ դրանց հիման վրա կձևավորենք կառավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում սպասվելիք փոփոխությունների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այդ առումով դիտարկում է մի քանի տարբերակ և առաջիկա օրերին որոշում կկայացնի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: