01/22/2025

Փաշինյանը կարեւորում է Հայաստանում օրինականության հիման վրա ազգային միասնության հաստատումը

Փաշինյանը կարեւորում է Հայաստանում օրինականության հիման վրա ազգային միասնության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում ազգային միասնության հաստատումը՝ հիմնված օրինականության եւ իրավունքի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր խնդիրը ոչ թե նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելն ու համերաշխության մթնոլորտ հաստատելն է: Մենք ասել ենք, որ կարևոր ենք համարում ազգային միասնության հաստատումը, որը հիմնված է օրինականության և իրավունքի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով իր նախաձեռնած շարժմանը, որը Հայաստանում իշխանափոխության հանգեցրեց՝ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ողջ գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդյունքում էլ այն անվանվել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: