01/15/2025

«Սյունյաց երկրի» ներկայացուցիչ Արուսիկ Պապյանը, ով լուսաբանում էր Քաջարանի հանքագործների ցույցը, տեղափոխվեց հիվանդանոց

«Սյունյաց երկրի» ներկայացուցիչ Արուսիկ Պապյանը, ով լուսաբանում էր Քաջարանի հանքագործների ցույցը, տեղափոխվեց հիվանդանոց

Հենց նոր հայտնի դարձավ, որ Քաջարան քաղաքի բնակչուհի Արուսիկ Պապյանը, ով «Սյունյաց երկրի» լիազորությամբ լուսաբանում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքագործների այսօրվա՝ մայիսի 10-ի ցույցը, ավազակախմբի վարձկանների կողմից լուրջ դիմադրության է հանդիպել, նրա արժանապատվությունը վիրավորել եւ հայհոյանքներ է տվել Զարուհի Տոնապետյանի թիկնազորի պետը, իսկ ինչ-որ թշվառական Արամ ոլորել է նրա ձեռքը…

Ցույցը շարունակվում է: Ավազակախմբի ղեկավարների մեծ մասը, ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների, ավելի վաղ փախուստի է դիմել, մնացել է միայն գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, ում էլ պահանջում են ցուցարարները: 

Ըստ նույն աղբյուրի՝ ցուցարարներին է միացել նաեւ կոմբինատի արհմիության ղեկավար Դավիթ Գեւորգյանը, ով մինչ այդ աչքի էր ընկնում ասպատակների խմբի ոտքերը լվանալու գործում:

ՍԵՓ.ԼՐԱՏՎ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: