01/15/2025

Փաշինյանն առաջարկել է ՀՀ նախագահին պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին եւ Գեորգի Կուտոյանին

Փաշինյանն առաջարկել է ՀՀ նախագահին պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին եւ Գեորգի Կուտոյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- ասվում է ՀՀ վարչապետի գրառման մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: