01/15/2025

Քաջարանի կոմբինատի հանքագործները ցրվեցին՝ պայմանով, որ նույն վայրում կհավաքվեն վաղը՝ ժամը 10-ին

Քաջարանի կոմբինատի հանքագործները ցրվեցին՝ պայմանով, որ նույն վայրում կհավաքվեն վաղը՝ ժամը 10-ին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավարության անունից քիչ առաջ վստահեցրել են ցույցի դուրս եկած հանքագործներին, որ վաղը՝ ժամը 10-ին՝ կոմբինատի վարչական շենքի բակում, ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը դուրս կգա ցուցարարների առաջ եւ հրապարակավ կքննարկի հանքագործների աշխատավարձերի բարձրացման հարցը, որը ցուցարարների պահանջներից մեկն է: 

«Սյունյաց երկիր» թերթի ներկայացուցիչ Արուս Պապյանը, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, վերադարձել է աշխատավայր:

Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ ստեղծված իրավիճակում իրեն լավագույնս է դրսեւորել կոմբինատի արհմիության նախագահ Դավիթ Գեւորգյանը, ում նույնիսկ որոշ հանքագործներ շնորհակալություն են հայտնում:

ՍԵՓ.ԼՐԱՏՎ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: