01/22/2025

Խորհրդարանում Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը

Խորհրդարանում Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ ՀՅԴ համամասնական հերթական համարի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Արմենուհի Կյուրեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանին էլ խորհրդարանում կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը: «Այսօր լրանում է ժամկետը, երբ Աղվան Վարդանյանը կարող է հետ վերցնել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Եթե այսօր դա տեղի չունենա, վաղը կլինի հայտարարություն, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է»,- մանրամասնեց Կյուրեղյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: