01/15/2025

Քաջարանում սպասում են կոմբինատի գլխավոր սեփականատեր Ռոբերտ Քոչարյանի պարզաբանումին

Քաջարանում սպասում են կոմբինատի գլխավոր սեփականատեր Ռոբերտ Քոչարյանի պարզաբանումին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հանքագործների ցույցը, որ սկսվել էր մայիսի 10-ի առավոտյան, ժամը 12-ի սահմաններում դադար առավ՝ պայմանով, որ նույն վայրում կհանդիպեն վաղը՝ ժամը 10-ին:

Ավազակախումբը հավաստիացրել էր, որ մայիսի 11-ին Մհեր Պոլոսկով դեկորատիվ տնօրենը լեռնագործների հետ հրապարակավ կքննարկի աշխատավարձերի բարձրացման հարցը:

Օրվա երկրորդ կեսին, սակայն, Քաջարանը կրկին ալեկոծվեց:Հանքագործների քաղաքում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, թե կոմբինատի գլխավոր սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը կարգադրել է վաղվանից դադարեցնել կոմբինատի աշխատանքները, մինչեւ…

Այս տեղեկատվությունը, ինչպես եւ կարելի էր սպասել, լրջորեն անհանգստացրել է հազարավոր հանքագործների: Եվ նրանք, նկատի ունենալով, որ չեն գտնում ո՛չ մարզպետ Վահե Հակոբյանին, ո՛չ Մհեր Պոլոսկովին, ո՛չ Նարեկ Ամբարյանին, ո՛չ Զարուհի Տոնապետյանին, դիմել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ճշտելու՝ ճի՞շտ է արդյոք տարածված խոսակցությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Այնպես որ՝ Քաջարանի հանքագործներն անհամբերությամբ սպասում են Ռոբերտ Քոչարյան սեփականատիրոջ պարզաբանումին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: