01/22/2025

Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին ներկայացրել է Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակազմերին

Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին ներկայացրել է Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակազմերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմերին է ներկայացրել նոր ղեկավարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

«Տեղյակ եմ, որ սոցիալական ցանցերում Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում որոշակի հարցեր է առաջացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ավելի ուշ առանձին կանդրադառնա այդ հարցին: 

Փաշինյանը Կառավարության շենքում է, ուր առաջին անգամ վարում է ՀՀ կառավարության նիստը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: