01/22/2025

ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Լևոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակից, ևս երկու հրամանագրերով նախագահն Արթուր Գրիգորյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, իսկ Հրաչյա Ռոստոմյանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումների մասին որոշումները կայացրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: