05/27/2022

Երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցին Նիկոլ Փաշինյանի մասին

Երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցին Նիկոլ Փաշինյանի մասին

Լեռնաձորցի Բորիկն ուշագրավ մի զրույց է փոխանցել «Սյունյաց երկիր» թերթին:

…Տարիներ առաջ Կապանի տարածաշրջանի Լեռնաձորի միջնակարգ դպրոց է այցելել լրագրող, թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Դպրոցի տնօրեն Ռոբերտ Էջանանցի-Գրիգորյանը նրան ընդունել է իրեն յուրահատուկ անկեղծությամբ, ջերմությամբ, հյուրասիրությամբ՝ մածուն, շոր, տաք-տաք լավաշ, լեռնաշխարհի համեմունքներով թեյ…

Երկար զրուցել են, կարծիքներ փոխանակել ոչ միայն հանրակրթության, այլեւ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների շուրջ, որից հետո հյուրը շարունակել է ճանապարհը:

Դպրոցի բակից Նիկոլ Փաշինյանին ճանապարհելուց եւ ողջերթի խոսք ասելուց հետո Էջանանցին շրջվել է դեպի այնտեղ կանգնած ուսուցիչները եւ հիացական տպավորություն հայտնել. «Էդ խոխան մեր կըլոխը օյին ա պիրիլու…»:

 Զրույցը գրառեց Սամվել Ալեքսանյանը

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: