01/15/2025

Ի՞նչ կապ կա Քաջարանի սալյարկա գողացողների եւ Օմսկ քաղաքի հանցավոր խմբերից մեկի միջեւ

Ի՞նչ կապ կա Քաջարանի սալյարկա գողացողների եւ Օմսկ քաղաքի հանցավոր խմբերից մեկի միջեւ

Քաջարանի մեր աղբյուրները հաղորդում են, որ տեղի սալյարկա գողացողների շայկան ինչ-ինչ հարցերով կապված է Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքի հանցավոր խմբերից մեկի հետ:

Վերջին մի քանի տարում մեծ թվով քաջարանցիներ ձեռք են բերել Օմսկ քաղաքի բուհերից մեկի դիպլոմներ՝ մեկ օր անգամ չլինելով այդ քաղաքում, ռուսերեն մեկ բառ անգամ չիմանալով:

Դիպլոմները քաջարանցիներին է վաճառվել օմսկյան այդ խմբավորման ու սալյարկա գողացողների համագործակցության շրջանակում:

Ուշագրավ է փաստը, որ Օմսկից ստացած կեղծ դիպլոմների տերերից շատերը պատասխանատու պաշտոններ են ստացել ե՛ւ համայնքում, ե՛ւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում:

Իհարկե, առանց որեւէ դժվարության կարելի է պարզել, թե քաջարանցիներից ով եւ երբ է սովորել ՌԴ Օմսկ քաղաքում եւ արդյո՞ք սովորել է:

Բայց ստացված տեղեկատվությունն առավել հետաքրքիր է մեկ այլ առումով:

Արդյո՞ք Քաջարանի սալյարկա գողացողների եւ Օմսկի ինչ-որ հանցավոր խմբի միջեւ համագործակցությունը սահմանափակվել է միայն դիպլոմների առուտուրով, թե՞ ուրիշ հարցերում էլ են համագործակցել:

Բանն այն է, որ նույն աղբյուրի վկայությամբ այդ խմբերին երբեմն-երբեմն ինչ-ինչ պատվերներ է տալիս նաեւ Վահե Հակոբյան մարզպետը…

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: