01/26/2025

VLV խանութը «մերժել» է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին

VLV խանութը «մերժել» է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին

Facebook-յան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր անձական էջում պատմել է, թե ինչպես VLV էլեկտրոնային խանութի աշխատակիցները չեն սպասարկել ՀՀԿ-ական պատգամավորին՝ հրաժարվելով պատասխանել անգամ նրա հարցերին:

«Այն ինչ այսօր կատարվեց, մի քիչ տխրեցրեց ինձ: Գոնե ես նման բաներից չեմ ուրախանում, որովհետեւ ինքնադրսեւորվելու տարիքից անցել եմ:

Պատմում եմ ականատեսի աչքերով:

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը մտնում է VLV էլեկտրոնիկայի խանութ-սրահ՝ հավանաբար գնում կատարելու: Մենեջերը կապ է տալիս աշխատողներին ու հրահանգում՝ չսպասարկել: Խանութի բոլոր աշխատողները՝ «դուխով» մայկաներով: Դրան զուգահեռ միացնում են Նիկոլի երգը:

Արման Սաղաթելյանին չեն սպասարկում, հարցերին չեն պատասխանում ու վերջինս ստիպված հեռանում է խանութից:

Իսկ հիմա կարծիքս:

Մարդակերությունը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Ատելությունը, մեր մեջ թշնամիների փնտրելը ոչ մի լավ տեղ չի տանելու:

Բոլորս էլ դժգոհ ենք եղել: Բայց ադեկվատությունը կորցնելը, ոչ միայն չի օգնի լավ երկիր կառուցելու համար, այլեւ կտա հակառակ էֆեկտը»:

haynews.am

13 մայիսի 2018թ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: