12/20/2025

«Գանձասար-Կապանը» ապահովել է Եվրալիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր

«Գանձասար-Կապանը» ապահովել է Եվրալիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրում «Գանձասար-Կապանը» հանդիպել է Երեւանի «Բանանցի» հետ եւ պարտությունից խուսափել ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ: Գրանցվել է ոչ ոքի 1:1: Թիմը մնացել է երրորդ հորիզոնականում եւ ձեռք բերել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր: «Գանձասար-Կապանին» լուրջ փորձություն է սպասվում: Մայիսի 16-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի 2017-2018 մրցաշրջանի գավաթի խաղարկության եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկելու է Երեւանի «Ալաշկերտի» հետ: Մնում է ավելացնել, որ «Գանձասար-Կապանը» երկրորդ անգամ է հանդես գալու Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում: 2014-ին կապանցիները եզրափակիչ մրցավեճում 1:2 հաշվով զիջել էին Երեւանի «Փյունիկին»: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: