01/15/2025

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիաներ են

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիաներ են

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի նստավայրի դիմաց մայիսի 16-ին իրար հաջորդող բողոքի ակցիաներ են ընթանում: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս պահին Բաղրամյան 26-ում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարող աշխատակիցները, ինչպես նաեւ ավտոներկրողներն ու տաքսու վարորդները:

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարողների խնդրին մայիսի 16-ին ծանոթացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով տվել է հանձնարարականներ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միեւնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ եւ լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ: Բողոքողները առավոտյան եղել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց ընդունել էր քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ խորհուրդ տվել գնալ ՊՆ ու հանդիպել նախարարի հետ:

Սակայն նախարարի հետ հանդիպում չունենալուց հետո քաղաքացիները եկել էին Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր:

Ավտոներկրողների եւ տաքսու վարորդների բողոքի ակցիան էլ մեկնարկել է Բրազիլիայի հրապարակից: Տաքսու վարորդները բողոքում են կարմիր գծերից, տուգանքներից, իսկ ավտոներկրողները՝ մաքսազերծման պայմաններից:

Մայիսի 16-ին Բաղրամյան 26-ում էին նաեւ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր բարձրացրել էին գործարանի վերագործարկման եւ չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք նշում են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել: Նրանցից երեքը հրավիրվել էին վարչապետի նստավայր հանդիպման:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: