01/15/2025

Արծվանիկի բնակիչնեը փակել են Կապան - Երեւան ավտոմայրուղին՝ պահանջելով մարզպետին, Մհեր Պոլոսկովին եւ համայնքապետ Աշոտին՝ պոչամբարի հիմնախնդիրը բարձրացնելու հանրապետության նոր իշխանությունների առջեւ

Արծվանիկի բնակիչնեը փակել են Կապան - Երեւան ավտոմայրուղին՝ պահանջելով մարզպետին, Մհեր Պոլոսկովին եւ համայնքապետ Աշոտին՝ պոչամբարի  հիմնախնդիրը բարձրացնելու հանրապետության նոր իշխանությունների առջեւ

Մայիսի 17-ի առավոտյան ժամը 10-ից փակ է Կապան - Երեւան ավտոմայրուղին:

Արծվանիկցիներին միացել են Սեւաքար, Չափնի գյուղերի բնակիչները եւ պահանջում են դեռեւս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովին եւ Կապան համայնքի ղեկավար Աշոտին՝ նրանց միջոցով Հայաստանի նոր կառավարության առջեւ բարձրացնելու Արծվանիկի պոչամբարի խնդիրը եւ այն դժվարությունները, որոնք տարիներ շարունակ ծառացած են հարակից գյուղերի բնակիչների առջեւ՝ պոչամբարի պատճառով:

Ժամը 14-ի դրությամբ նշված ղեկավարներից որեւէ մեկը չի բարեհաճել ներկայանալ ցուցարարներին, իսկ մի քանի տասնյակ մեքենա, նաեւ մանկահասակ երեխա ու տարեց ուղեւորներով, շրջափակված են մայրուղում:

Իրադարձությունների վայրում է «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը:

Վահրամ Օրբելյանի հոդվածը՝ քիչ հետո:

«Սյունյաց երկիր»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարների հեղինակ՝ Գրիգորի Հարությունյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: