01/22/2025

Պատասխան խոսքի իրավունքով. Տաթեւի դպրոցի տնօրենը հերքում է

Պատասխան խոսքի իրավունքով. Տաթեւի դպրոցի տնօրենը հերքում է

Մայիսի 16-ին «Սյունյաց երկրի» խմբագրություն է զանգահարել Տաթեւի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը եւ հերքել նույն օրը syuniacyerkir.am կայքում հրապարակված հոդվածը՝ «Տաթեւի դպրոցում դրամահավաք է…» վերտառությամբ:

Տնօրենը հավաստիացնում է, որ իր ղեկավարած դպրոցում ընդհանրապես դրամահավաք չի լինում:

Խմբագրություն են զանգահարել երկու կին եւս (նաեւ այսօր)՝ ներկայանալով որպես ծնող ու ծնողական կոմիտեի նախագահ, եւ հավաստիացրել, որ Նինա Մովսիսյանի դասարանում աշակերտներից գումար չեն հավաքել:

Այսօր՝ մայիսի 17-ին, խմբագրությունում ստացվել է դպրոցի 69 աշակերտի ծնողների ստորագրությամբ մի դիմում, որով նույնպես հերքվում է նախօրյակին տարածված տեղեկատվությունը՝ դպրոցում կազմակերպված դրամահավաքի մասին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: