08/04/2020

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումը. նա նոր տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումը. նա նոր տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նա նշեց, որ հասկանալի չէ ամենօրյա ռեժիմով ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը: «Ում ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մեզ: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այս օրերին կառավարությունն ամեն օր ստանում է այնքան նամակ, որքան նախկինում՝ մեկ ամսում: «Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է հնարավորություն ունենա այդ խնդիրները դասավորելու ըստ առանջնահերթության ու հերթով զբաղվելու դրանցով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին հորդորելով հնարավորություն տալ կառավարությանը կատարելու այդ աշխատանքը, այլապես նրանց այնտեղ լինելը կզրկվի ամեն իմաստից:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ճանապարհներ փակելու փոխարեն Հայաստանի ցանկացած բնակավայրում առկա խնդիրները հստակ ձեւակերպել, նշել պահանջները եւ երկու-երեք հոգանոց պատվիրակություն ձեւավորել եւ ուղարկել երկու ուղղությամբ՝ ՀՀ տարածքային կառավարության նախարարություն եւ Կառավարության քաղաքացիների նամակների ընդունման բաժին կամ զանգահարել թեժ գիծ՝ 1-17 համարով: «Մենք դրանք կդասակարգենք ըստ առաջնահերթության եւ կետ առ կետ կանցնենք այդ հարցերով, որտեղ անհրաժեշտ է հանրային քննարկումներ կանցկացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ անդրադառնան նաև այս կամ այն պաշտոնյաների հրաժարականների պահանջներին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: