08/11/2020

«Մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել». վարչապետը հանձնարարել է դադարեցնել հոծ գծերը շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան

«Մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել». վարչապետը հանձնարարել է դադարեցնել հոծ գծերը շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան

Վարչապետն անդրադարձել է նաեւ երթեւեկությանը հետեւող արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությանը: «Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ՝ պետք է մտածել արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջան, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա՝ մտածել այդ մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար: Կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես նախկինում էլ ասել եմ՝ մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հանձնարարել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ոստիկանության հետ համատեղ առաջարկություններ մշակել:

primeminister.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: