01/22/2025

Ոռոգման, ջրամատակարարման համակարգերը՝ մարզերին

Ոռոգման, ջրամատակարարման համակարգերը՝ մարզերին

Կառավարության որոշմամբ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում ստեղծված գույքը ՝ 7,993,324,084 դրամ արժողությամբ ոռոգման, ջրամատակարարման համակարգերը, կնվիրաբերվի ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի համայնքներին: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային Զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի միջեւ 2015 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված համապատասխան փոխառության համաձայնագրերի շրջանակներում: Արդյունքում կիրարկումը կապահովի վերոնշյալ մարզերում կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը եւ այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:

primeminister.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: