01/22/2025

Զեյնալյանը խնդիր է առաջադրել գտնել ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման օրինական ճանապարհներ

Զեյնալյանը խնդիր է առաջադրել գտնել ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման օրինական ճանապարհներ

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործը պետք է լուծում ստանա դատարանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խնդիր է առաջադրել ուսումնասիրել ու գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհներ ու մեթոդներ: «Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական, արդար՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը: Ընդհանրապես ապստամբության իրավունքը իրացնողները, երբ մտնում են այդ գործընթացի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով համաներման մասին խոսակցություններին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրա մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման փաստաթուղթը ճիշտ կլինի վաղօրոք չհանրայնացնել: «Ճիշտ չէ այն հրապարակել: Որեւէ մեկը չի կարող տալ տեղեկատվություն՝ արվում է, թե չի արվում: Քննարկման նախապատրաստման փաստն ինքնին գաղտնի է»,-հավելեց Զեյնալյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: