01/22/2025

Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ

Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Հայաստանի հարավ-արեւմտյան սահմանագիծ` նախիջեւանյան ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որեւէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,- գրել է Հովհաննիսյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: