01/18/2025

Գորիսի երկրագիտական թանգարանում աննախադեպ ակտիվ մթնոլորտ էր

Գորիսի երկրագիտական թանգարանում աննախադեպ ակտիվ մթնոլորտ էր

«Գերհաղորդակցվող թանգարաններ» կարգախոսով անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառմանը, հակառակ վերջին տարիների պասիվության, ակտիվ ծրագրով էր հանդես եկել Գորիսի երկրագիտական թանգարանը:

Ուշագրավ էր հատկապես մասնավոր հավաքածուների եւ հին լուսանկարների ցուցադրությունը՝ Գորիսին եւ գորիսեցիներին առնչվող: Ընդ որում՝ լուսանկարների մի մասն արված էր 19-րդ դարավերջին:

Այցելուները հետաքրքրությամբ էին ծանոթանում Գորիսի Գ. Պարոնյանի անվան արվեստի դպրոցի (տնօրեն՝ Սիլվա Ասատրյան) աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ոչ միայն գեղանկարներ, այլեւ խեցեգործական իրեր:

 «Սյունյաց երկիր»

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: