01/30/2025

Ակսել Բակունցի տուն-թանգարանում հետաքրքիր գիշեր է (լուսանկարներ)

Ակսել Բակունցի տուն-թանգարանում հետաքրքիր գիշեր է (լուսանկարներ)

«Թանգարանների գիշեր» ծրագիրը, ինչպես միշտ, յուրովի է կազմակերպվում Ակսել Բակունցի տուն-թանգարանում:

Թանգարանի բակում բացվեց Ժիրայր Մարտիրոսյանի հերթական (2-րդ) ծառաքանդակը՝ «Զանգեզուրյան տարազով կինը»:

Թանգարանի բակում Գորիսի պատկերասրահի ֆոնդային նկարների, նաեւ Հ. Իգիթյանի անվան գեղարվեստի կենտրոնի աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:

Լայն էկրանի վրա ցուցադրվում էին «Բակունցյան օրեր» գորիսյան ավանդական տոնակատարության արխիվի տեսանյութերը:

Մութն ընկնելու հետ մեկտեղ տուն-թանգարանի այգում՝ հիմնված հայ մեծագույն արձակագրի ծնողների կողմից, կազմակերպվել է թեյախմություն, որը նույնպես ավանդական միջոցառում է թանգարանների գիշերվա ընթացքում:

Թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ միջոցառումների շարքը տուն-թանգարանում մեկնարկել է երեկ՝ մայիսի 18-ին, թանգարանների միջազգային օրը, որին ներկա էր մոտ 250 այցելու:

«Սյունյաց երկրի» խմբագրությանը հանձնվեց տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն, լուսահոգի Քաջիկ Դորունցի «Վերադարձի վայելք» վերտառությամբ բանաստեղծությունների հետմահու ժողովածուն, որ լույս է տեսել օրերս՝ 6 տպագրական մամուլ ծավալով:

«Սյունյաց երկրի» խմբագրությանը հանձնվեց նաեւ Վարուժան Գալստյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն՝ «Երկնող ժամանակի հանգրվանը»:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: