01/22/2025

Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն

Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ համակարգում հովանավորչության յուրաքանչյուր դեպքի նկատմամբ լինելու է կոշտ արձագանք: «Հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ԱԱԾ ծառայողները երբեւէ չհայտնվեն նման իրավիճակներում: Մեծ համակարգ է, հազարավոր մարդիկ են աշխատում, չեմ կարող բացառել եւ երաշխավորել, որ նրանք բոլորն էլ լինելու են ազնիվ,  բայց եթե նման դեպք լինի, ապա հետեւելու է շատ կոշտ արձագանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, համակարգում եղել են դեպքեր, երբ որոշակի մարդկանց առումով տարբեր տեղեկություններ են ստացվել, ուստի նրանց առաջարկվել է ազատել պաշտոնները: «Ես չեմ ընդունելու  նման մոտեցում, եթե լինի երեւույթ, որտեղ կլինի հանցակազմ, ապա այդ մարդը դատվելու է, ես չեմ փակելու աչքերս՝ ասելով, թող գնա: Չի լինելու այդպես, հանցագործություն թույլ տված անձը լինի իմ մտերիմը, ծառայակիցը, թե այլ մարդ: Բոլոր մտերիմներիս հստակ զգուշացրել եմ, խնդրել, որպեսզի հարգեն իմ այսօրվա կարգավիճակը, ստեղծված իրողությունները եւ իրենց պահեն այսօրվա պահանջներին համապատասխան: Ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու՝ խախտում լինելու պարագայում» ,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: