01/22/2025

Ոստիկանության բաժիններ են բերվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» եւ «օրենքով գողեր»

Ոստիկանության բաժիններ են բերվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» եւ «օրենքով գողեր»

«Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր», - հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

Հաղորդագրության համաձայն՝ գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես եւ կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:

«Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության եւ անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից եւ այլ հանգամանքներից», - ասված է հաղորդագրությունում:

«Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլեւ մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ: Հուսանք, որ այսուհետ իրավագիտակցության այսպիսի աստիճան ու ընկալում կունենա ե´ւ հանրությունը, ե´ւ նրանք, ովքեր թյուր պատկերացում են ունեցել հասարակական հարաբերություններում քաղաքացու իրակա´ն տեղի ու դերի մասին», - հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: