01/18/2025

«Սիսիանի ԲՈւԱՏ»-ն՝ ընդօրինակման արժանի ընկերություն ճանապարհաշինության ոլորտում

«Սիսիանի ԲՈւԱՏ»-ն՝ ընդօրինակման արժանի ընկերություն ճանապարհաշինության ոլորտում

Մեղրի-Երեւան ավտոմայրուղու Գորիս-Սիսիան հատվածում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են այս օրերին ընթանում:

Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերությունը մոտ 7 կմ ճանապարհահատվածում ասֆալտապատում է կատարում: Բայց, մինչ այդ, ամրացվում են ճանապարհի հիմքերը, որն էլ վստահվել է «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերությանը (տնօրեն՝ Էրիկ Պողոսյան):

Կիմ Աղայանի պատասխանատվությամբ կատարվող աշխատանքները, ըստ ոլորտի փորձառու մասնագետների, իրականացվում են բարձր որակով:

Փաստորեն մայրուղու որոշ հատվածների հիմքերը սառը վերամշակման միջոցով՝ ցեմենտի հավելումով, ամրացվում են: Ընդ որում՝ ցեմենտը տրվում է էլեկտրոնային բաշխիչ մեքենայով, որը տարածաշրջանում նմանատիպ միակ սարքավորումն է:

-Նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարվորություն է տալիս միանգամից մի քանի հարց լուծել ճանապարհաշինության մեջ, -«Սյունյաց երկրի» լրագրողին ասաց «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերության տնօրեն Էրիկ Պողոսյանը: -Նախ՝ ապահովվում է ճանապարհի ամուր հիմքը, որ գլխավոր խնդիրներից մեկն է եւ հուսալիության երաշխիքը, ապա բնապահպանական հարցեր չեն առաջանում. շինարարական աղբ չի առաջանում, ավելի ճիշտ՝ այն նորից վերամշակվում է ցեմենտով եւ փռվում ճանապարհին:

Ավելացնենք, որ ս.թ. ապրիլի 28-ին մեկնարկած աշխատանքների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է:

Մեղրի-Երեւան ավտոմայրուղու Գորիս-Սիսիան հատվածը, որ ավանդաբար աչքի է ընկել անբերկարգությամբ, տեղ-տեղ նոր եւ հաճելի կերպարանք է ստանում:

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: