01/18/2025

Ագարակի պղնձամոլիբդենայինը սկսել է աշխատել

Ագարակի պղնձամոլիբդենայինը սկսել է աշխատել

Մայիսի 18-ին՝ ժամը 17-ին, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը սկսել է աշխատել:

Հանրապետության հանքարդյունաբերության խոշոր ձեռնարկություններից մեկը՝ Ագարակի պղնձամոլիբդենայինը, գործադուլի մեջ էր չորս օր շարունակ՝ սկսած մայիսի 15-ից:

Լեռնագործները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում, ինչի հետ ի սկզբանե համաձայն էր ՓԲ ընկերության ղեկավարությունը: Սակայն կողմերից յուրաքանչյուրը յուրովի էր պատկերացնում աշխատավարձերի բարձրացումը:

Ընկերության ադմինիստրացիայի եւ հանքագործների միջեւ չորս օր շարունակ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ի վերջո, կողմերը եկել ընդհանուր հայտարարի: Եվ պղնձամոլիբդենային ընկերությունում վերսկսել են աշխատանքները:

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: