01/30/2025

Լիճքի հանքավայրը սպառնում է Մեղրու լինելիությանը. մեղրեցիները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությանը

Լիճքի հանքավայրը սպառնում է Մեղրու լինելիությանը. մեղրեցիները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությանը

Մեղրեցիների՝ նախորոք հայտարարված երթը դեպի Լիճքի հանքավայր, որ տեղի պիտի ունենար մայիսի 18-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով:

Մեղրեցիները եւս անսացին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին եւ ժամանակ տվեցին կառավարությանը՝ քննարկելու Մեղրու լինելիությանն ուղղակիրորեն սպառնացող Լիճքի պղնձի հանքավայրի շահագործմանը միտված աշխատանքների նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ հանքավայրի մակաբացման աշխատանքները սկսվել են 2017-ի հունիսին:

Մեղրեցիները, միեւնույն ժամանակ, դիմում են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ տարածաշրջանին մտահոգող մի շարք հարցերի վրա նրա ուշադրությունը հրավիրելով: Բարձրացված խնդիրներից մեկը Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊ ընկերության կողմից պղնձի հանքավայրում կատարվող մակաբացման աշխատանքների անհապաղ կասեցնումն է:

Ըստ դիմումատուների՝ Լիճքի հանքավայրի շահագործումը վտանգի տակ է դրել ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը, ինչի հանդուրժումն անթույլատրելի է:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: