01/18/2025

syuniacyerkir.am կայքի հրապարակումից հետո. ավազակախումբը տեխնիկան դուրս է բերում Գիրաթաղից

syuniacyerkir.am կայքի հրապարակումից հետո. ավազակախումբը տեխնիկան դուրս է բերում Գիրաթաղից

Օրեր առաջ բացահայտվել էր հակասյունիքյան մի դավադրություն եւս. Քաջարանը բռնազավթած ավազակախումբը՝ Վահե Հակոբյանի, Նարեկ Ամբարյանի, Մհեր Պոլոսկովի, Զարուհի Տոնապետյանի ակտիվ դերակատարությամբ, ձեռնարկել էր սահմանային Քաջարան գյուղը տեղահանելու եւ այնտեղ պղնձամոլիբդենային նոր հանքավայր հիմնելու գործընթացը:

Այդ մասին տեղեկատվություն էր տարածվել syuniacyerkir.am կայքում:

Հրապարակման մեջ մասնավորապես նշվել էր, որ Քաջարան բազմաբնակավայր համայնքի տարածքում գտնվող երբեմնի Գիրաթաղ գյուղում (Կապան-Քաջարան ավտոմայրուղի-Քաջարանի պրոֆիլակտորիա խաչմերուկի հյուսիսային լեռնալանջին գտնվող) քոթեջներ կառուցելու աշխատանքներ են սկսվել՝ մոտ ապագայում գյուղի բնակիչներին այնտեղ տեղափոխելու, արդյունքում՝ Քաջարան գյուղի տարածքում նոր հանքավայր հիմնելու նպատակով:

Տեղացիների արդարացի ցասումից խուսափելու համար, մեր հրապարակումից հետո, ավազակախումբը նահանջի է դիմել:

Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ syuniacyerkir.am կայքի հրապարակումից հետո տեխնիկան դուրս է բերվել Գիրաթաղից:

Դե ինչ, հուսանք, որ ասպատակները մեկընդմիշտ կհրաժարվեն Նախիջեւանի սահմանին գտնվող հինավուրց գյուղը տեղահանելու մտադրությունից, կզսպեն իրենց հեքիաթային ախորժակը, եւ կարիք չի լինի, որ կրկին բարձրաձայնենք այդ մասին:

  «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: