01/18/2025

Ամբողջ ժողովրդին ներկայացնող պատգամավոր Ավետ Սարգսյանին հրավիրում ենք հարցազրույցի՝ իրեն մանդատով օժտած ժողովրդի համար

Ամբողջ ժողովրդին ներկայացնող պատգամավոր Ավետ Սարգսյանին հրավիրում ենք հարցազրույցի՝ իրեն մանդատով օժտած ժողովրդի համար

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն Ազգային ժողովի պատգամավորին առնչվող շատ հստակ եւ անմեղ մի հոդված ունի՝ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով» (Հոդված 94):

Հիմա՝ թիվ 12 ընտրատարածքի սիրելի պատգամավոր Ավետ Սարգսյանը երկու անգամ դեմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Եվ, ինչպես Սահմանադրությունն է թույլատրում, պատգամավորն առաջնորդվել է իր խղճով ու համոզմունքով: Ասել է թե՝ իր գործն է, քվեարկել է այնպես, ինչպես կամեցել է: Բայց…Սահմանադրության նույն հոդվածը նախեւառաջ ասում է՝ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին…»:

Հետեւաբար՝ մենք՝ ընտրողներս, իրավունք ունենք իմանալ, թե Հայաստանի օրենսդիր մարմնում մեզ ներկայացնող Ավետ Սարգսյանի խղճի եւ համոզմունքների համար ի՞նչ կոնկրետ հանգամանքներ են հիմք ծառայել երկրի ղեկավարի ընտրության ժամանակ:

Հարցը պարզաբանելու եւ լուսաբանելու համար «Սյունյաց երկիրը» պատգամավոր Ավետ Սարգսյանին հրավիրում է հարցազրույցի, որին ուղիղ հեռարձակմամբ հետեւելու հնարավորություն կտրվի syuniacyerkir.am կայքով:

Հարցազրույցը կվարի Սամվել Ալեքսանյանը:

Հանդիպման օրվա, ժամի եւ վայրի վերաբերյալ պատրաստ ենք ընդունել (առանց քննարկման) Ավետ Սարգսյանի առաջարկությունը, ինչի մասին նախապես տեղյակ կպահեք մեր ընթերցողներին:

Մենք ունենք տասը օր ժամանակ:

Սպասում ենք…

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: