01/22/2025

Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան

Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թանգարանային գիշերվա շրջանակներում կատարած այցելություններ ամփոփել է «Ֆեյսբուքի» իր էջի գրառման մեջ։

«Թանգարանային այս երեկո՝ կանգնած Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի մասունքների առաջ, մտքումս կրկնում էի անընդհատ. մենք մեր հայացքը չենք թաքցնի ձեզանից, մենք լիարժեք կապրենք ձեր անավարտ կյանքը եւ ձեր ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ ընտանեկան  ինքնալուսնկար  տեղադրելով՝ ՀՀ վարչապետը նշել է. «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ենք։

Անպայման այցելեք, շատ հետաքրքիր է. Զորավոր եկեղեցու բակում»։

Լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ում Նիկոլ Փաշինյանի անձնական էջից։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: