01/22/2025

Արտակ Զեյնալյանը՝ գլխավոր դատախազի հրաժարականի և «Սասնա ծռերի» մասին

Արտակ Զեյնալյանը՝ գլխավոր դատախազի հրաժարականի և «Սասնա ծռերի» մասին

Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի եւ Արդարադատության նախարարությունը չի կատարելու որեւէ գործողություն, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այս մասին ՀՀ դատախազի հրաժարականը պահանջելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի, եւ մենք որեւէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման գործով մեղադրյալների ազատ արձակման լրագրողների հարցին նախարարը նշեց, որ մարդիկ պետք է հաշվի առնեն, որ իրականացնելով բողոքի ակցիաներ նաև կարող են միջամտել այլոց իրավունքներին եւ ազատությանը:

«Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հայտարարվեց եւ նաև հարցազրույցով հանդես եկավ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը: Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն է, եւ յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում` պետք է չբացառենք, որ դա կարող է հակասել ուրիշի կարծիքներին, եւ դա պետք է օբյեկտիվության սահմաններում քննվի եւ լուծում ստանա»,- ասաց նա:

168.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: