01/22/2025

ՀՀ վարչապետը եւ նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը

ՀՀ վարչապետը եւ նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արարատ գյուղում մայիսի 20-ի երեկոյան սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգիստն է։

Գրետա Սարգսյանին, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում, վերջին հրաժեշտը տալու են եկել ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:  

Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր, մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո, նա նաեւ ուղեղի կաթված է տարել: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Շանթ» հեռուստաընկերության նորությունների կայքից, Արարատ գյուղում, սպարապետի տանը եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: 

Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Նա իր ցավակցություն է հայտնել Գրետա մայրիկի որդիներին՝ Արամ եւ Արմեն Սարգսյաններին եւ խոնարհվելով՝ իր հարգանքի տուրքը մատուցել Գրետա մայրիկին:
Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 14։00-ին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: