01/22/2025

Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճել են 14.6 տոկոսով

Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճել են 14.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 2017թ. նախորդ տարվա համեմատ աճել են 14.6 տոկոսով: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով ավելի շտկվեց, ինչն էլ ազդեցություն ունեցավ տրանսֆերտների աճի վրա։ Իհարկե, եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չլինեին, միգուցե մենք ունենայինք շատ ավելի բարձր թվեր», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ջավադյանը

ԿԲ նախագահը հավելեց, որ ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  աճել են նաեւ այս տարվա առաջին 4 ամիսներին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: