01/22/2025

Ուրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. Արա Բաբլոյան

Ուրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. Արա Բաբլոյան

 ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուրախ է Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քայլերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին, ընդգծեց, որ ուրախ կլինի, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի:

Հարցին՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չեն պայքարել նման երեւույթները բացահայտելու համար, ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Երբ կբացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կկարողանանք գնահատել»:

Հարցին՝ գործադիրի ղեկավարը ցանկանում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների,այդ մասին ինչ կարծիք ունի, Բաբլոյանը պատասխանեց. «Դեռ կքննարկենք»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: