01/22/2025

ԻԻՀ նախագահը ստորագրեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը

ԻԻՀ նախագահը ստորագրեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը

«Փարս Թու դեյ» -ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ստորագրեց եւ գործադրման համար Իրանի էներգետիկայի նախարարության փոխանցեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար ԻԻՀ-ի ու ՀՀ-ի միջեւ ստորագրված համաձայնագրի մասին օրենքը:

Հիշեցնենք, որ  Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքն անցած ապրիլի 18-ին վավերացվեց Իրանի իսլամական խորհրդարանի կողմից:

Այս օրինագծում ընդգծված է. «Վավերացվում է Արաքս գետի վրա հոսանքային ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման կապակցությամբ ԻԻՀ-ի ու ՀՀ-ի կառավարությունների միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագիրը եւ թույլատրվում է իրականացնել այդ կապակցությամբ փաստաթղթերի փոխանակումը»:

hetq.am

20 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: