01/22/2025

ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ մոտ 5 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։ Ստուգումներն իրականացրել է Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը։ Հաշվետվությունն ուսումնասիրել է Hetq.am-ը: Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2017 թվականի ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 4.978 մլրդ դրամի խախտման փաստեր։ Այդ գումարից ավելի քան 3 մլրդ դրամն, ըստ նախարարության, ենթակա է վերականգնման։ 

Կառույցը ստուգումներն իրականացրել է երեք ուղղությամբ, առաջինն՝ ըստ աշխատանքային ծրագրերի, որում ընդգրկված են նախարարությունները, մարզպետարաններն ու մարզային կառույցները, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը եւ այլն։ Երկրորդը վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությունն է, որտեղ ընդգրկված են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմիններ եւ այլն։ Եվ երրորդ ուղղությունը իրավապահ մարմինների պահանջով կատարված ստուգումներն են Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջում ու Ազատանի բժշկական ամբուլատորիայում։ Ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում: Ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր են հայտնաբերվել: Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությունը արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն մոտ 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձեւակերպման)։ Որոշման նախագծում եւ հավելվածներում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: