01/15/2025

Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, մայիսի 21-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, առաջինն ամբիոնին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: 

Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:

Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: