01/15/2025

ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի:  Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում  կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:  «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: