01/22/2025

Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաեւ ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան

Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաեւ ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այդ պատժամիջոցները բավականին լուրջ են, եւ, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաեւ ներմուծողներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները եւ քիչ, թե շատ գնում են նաեւ ուրիշ շուկաներ. դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկն օրեցօր ավելանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը։

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ օրեցօր մեծանում են Հայաստանի հնարավորությունները  ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում օրեցօր հնարավորությունները մեծանում են, եւ գործարարները հասկանում են՝ ինչպես վարել բիզնեսը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: