01/23/2025

Վարչապետը խոստանում է արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում

Վարչապետը խոստանում է արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում

 ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել: Վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Տուգանքների համաներում մենք անպայման պետք է անենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով արագաչափերի եւ ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել  դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը եւ նշեց, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ:

«Եթե տեսնենք, որ ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ:  Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրությունը հասկանալուց հետո»,- ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: