01/23/2025

Խաչիկ Ասրյանի հայտարարությունը

Խաչիկ Ասրյանի հայտարարությունը

Քրիստոնյա Հայե՛ր

Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը՝ այն է՝ ներկա եւ եկող սերունդների համար մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, սույն  թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից իմ հրաժարականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իմ դուրս գալն ու «Հայոց արծիվների» բոլոր` 301 մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունների, առաջարկների եւ կազմակերպության 45.117 անդամների ցանկության արդյունքում «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն ստեղծելու որոշումը` տեղեկացնում եմ Ձեզ, որ «Հայոց արծիվների» խորհրդի 125 անդամները հետայսու «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնողներն են,  ովքեր մայիսի 20-ին «Արծվատանը» անցկացրին «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի 1-ին ժողովը` նպատակամիտված սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում կայանալիք «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպչական աշխատանքներին:      

 

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության 

հիմնադիր  Խաչիկ Ասրյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: